Պետեր Չեխն ավարտեց միջազգային կարիերան
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/0012_13.jpg)
Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին:
Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը վերջինն էր Չեխի համար:
Չեխիայի հավաքականի կազմում Չեխն անցկացրեց 124 հանդիպում և բաց թողեց 115 գոլ: Նա հավաքականում ամենից շատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:
Եվրո-2016-ում Չեխն անցկացրեց 3 հանդիպում՝ բաց թողնելով 5 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան