Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդում» դեմ են Մուրինիոյի և Մխիթարյանի պատճառով Մատայի հեռանալու որոշմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել Մատայի որոշման վերաբերյալ: Ավելի վաղ Մատան նշել էր, որ ցանկանում է հեռանալ ակումբից:
Անգլիացի վերլուծաբանները գտնում են, որ Մատան որոշել է փոխել ակումբային գրանցումը նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի պատճառով:

Մատան կարծում է, որ տեղ չի ունենա Մոուրինիոյի թիմում: Մատայի որոշմանը նպաստել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական ակումբ: Ըստ վերլուծաբանների՝ Մատան անզոր է պայքարել Մխիթարյանի դեմ նույն դիրքում, և դա հասկանալու պատճառով էլ ուզում է հեռանալ:

Հիշեցնենք, որ դեռ «Չելսիում» Մոուրինիոն Մատային դուրս բերեց մեկնարկային կազմից, և հենց այդ պատճառով էլ Մատան տեղափոխվեց Մանչեսթեր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031