Բաժիններ՝

Երեք արեգակներով մոլորակ է հայտնաբերվել

ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի աստղագետները հայտնաբերել են HD 131399Ab Էկզոմոլորակը, որը պտտվում է երեք արեգակների շուրջը: Հետազոտությունը հրապարակվել է Science հանդեսում, դրա մասին հակիճ հաղորդել է Թուսոնի Արիզոնայի համալսարանը (ԱՄՆ):

HD 131399Ab մոլորակը գտնվում է Երկրից 350 լուսային տարի հեռավորության վրա՝ Կենտավրոսի համաստեղությունում: Երկնային մարմնի տարիքը գնահատվում է 16 միլիոն տարի: Այս ցուցանիշով էկզոմոլորակը համարվում է գիտնականների կողմից երբեւէ հայտնաբերվածներից ամենաերիտասարդը:

Երկնային մարմնի մակերեւույթի ջերմաստիճանը գնահատվում է Ցելսիուսի 580 աստիճան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս