Պլանային ջրանջատում Նոր Նորքում, Նորք-Մարաշում և Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 12-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
- Ժամը 09.00-23.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի,
- Ժամը 12.00-18.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի և Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 3-ից-25 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: