Ստոլտենբերգն ու ԵՄ ղեկավարությունը համատեղ հռչակագիր են ստորագրել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/stoltenberg.jpg)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը մինչ հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի պաշտոնական մեկնարկը ստորագրել են «ԵՄ-ՆԱՏՕ ղեկավարների համատեղ հռչակագիրը»:
Դաշինքի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն նոր մարտահրավերների են բախվել ու առանձին-առանձին չունեն «օրինակ՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու միջոցների լիարժեք արսենալ»: Ըստ այդմ՝ Ստոլենբերգն ընդգծել է, թե «հարկավոր է միասին աշխատել»:
Նա նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է միայն ամրապնդել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը: