Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն փոխում է Ռուսաստանի նկատմամբ ռազմավարությունը

ՆԱՏՕ-ն փոխում է Եվրոպայի նկատմամբ ռազմավարությունը ու ներկայում անցում է կատարում Ռուսաստանի զսպման քաղաքականության, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, հայտնում է RIA Novosti-ն:

Ընդ որում՝ նա նշել է, որ դաշինքը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ: Քարտերն ասել է, որ գագաթաժողովի կենտրոնական թեման, որը անցկացվում է Վարշավայում հուլիսի 8-9-ը, կդառնա Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի հավասարակշռված ու ուժեղ մոտեցման հետագա զարգացումը:

«Ուժեղ՝ Եվրոպայում ագրեսիայի զսպման պլանում: Այդ պատճառով գագաթաժողովի կարևոր թեմաներից է դաշնակիցների աջակցության ռազմավարության առաջ քաշումը, որը դարձել է ՆԱՏՕ-ի առաջնային պատասխանը Ղրիմ Ռուսաստանի անօրինական գործունեությանը: Դաշինքը չի կենտրոնացել դրա վրա քառորդ դար, իսկ հիմա դա անում է»,- ասել է Քարտերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս