Դալլասի վրայով թռիչքները կասեցվել են քաղաքում հրաձգությունների պատճառով
ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես արգելել են ինքնաթիռներին թռչել Դալլասի վրայով հրաձգությունից հետո, որի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտնում է BBC-ն:
Վերջին տվյալների համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, ևս 1-ն արգելափակվել է ավտոկայանատեղիում և կրակ է բացում ոստիկանների ուղղությամբ, ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում:
«Կասկածյալը, որի հետ բանակցում ենք, վերջին 45 րոպեում կրակ է բացում: Նա հայտարարել է մեր բանակցողներին, որ վերջը մոտ է, ինքը վիրավոր է ու կսպանի ավելի մեծ թվով մարդկանց՝ նկատի ունենալով իրավապահներին»,- APF-ն մեջբերել է Դալլասի ոստիկանապետ Դևիդ Բրաունի խոսքերը:
Կասկածյալը նաև հայտարարել է, որ ռումբեր է տեղադրել կայանատեղիում և քաղաքի կենտրոնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի մարդ կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք այդ ժամանակ ապահովել են Դալլասում անցկացվող բողոքի ակցիան՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների:
Վիրավորվել էր 10 ոստիկան, ինչի հետևանքով 4-ը ավելի ուշ մահացել էր: Նախնական տեղեկություններով՝ ոստիկանները սպանվել են դիպուկարարի ինքնաձիգներից:
Ոստիկանների դեմ բողոքի ցույցերն սկսվել էին այն բանից հետո, երբ համացանցում 2 օրվա տարբերությամբ հայտնվել էին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում արված տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները սպանում աֆրոամերիկացիների:
Առաջին վիդեոն արվել էր երեքշաբթի Լուիզիանա նահանգում, մյուսը՝ Մինեսոտայում: