Բաժիններ՝

Սպանություններ Դալլասում. գնդակահարվել է 4 ոստիկան

Դալլասում 4 ոստիկան է սպանվել դիպուկահարի կողմից՝ որպես վրեժխնդրություն ոստիկանության կողմից նախօրեին 2 սևամորթ քաղաքացու սպանության, հայտնում է BBC-ն:

3 մարդ է ձերբակալվել ոստիկանների սպանության գործի շրջանակում, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կասկածյալներից մեկն ինքնակամ է հանձնվել ոստիկաններին, իսկ մյուսին հաջողվել է ձերբակալել հրաձգության հետևանքով:

dalas.jpg2

Հայտնաբերվել է նաև կասկածելի տուփ, որը ներկայում ուսումնասիրում են ոստիկանները: Ոստիկանությունը վստահ չէ, որ բոլոր կասկածյալները առնչություն ունեն կատարվածին:
Ընդհանուր առմամբ, կրակի տակ է հայտնվել նվազագույնը 10 ոստիկան, կա 7 վիրավոր:

dealas1

Հաղորդվում է, որ վիրավորվել է նաև մեկ քաղաքացիական անձ:
Նախնական տվյալներով՝ կրակել են դիպուկահարի ինքնաձիգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս