«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ քննարկումները շարունակելու հնարավորություն է». Ուորլիք
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/uorliq-6.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամեր առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
Գրառման մեջ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ քիչ առաջ ժամանել է Վարշավա, ուր տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ քննարկումները շարունակելու հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- գրել է Ուորլիքը՝ օգտագործելով #Nkpeace հեշթեգը: