Պողոս Պողոսյանը՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/poxos.jpg)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Պողոս Պողոսյանին ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։