Գրիգորի Խաչատուրովը՝ ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում։



