Բաժիններ՝

Հիտլերը ցանկացել է առևանգել Հռոմի պապին. ԶԼՄ-ներ

Գերմանացի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը ցանկացել է հատուկ նշանակության CC-ականների խումբ ուղարկել Վատիկանից Հռոմի պապ Պիոս XII-ին առևանգելու նպատակով, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականը հղում է կատարում Անտիոնիո Նոգարին, ով Վատիկանի թանգարանների նախկին տնօրեն Բարթոլոմեո Նոգարի որդին է:

Անտոնիո Նոգարը հայտնել է, որ հոգևորական Ջովաննի Բատիստա Մոնտինին (ավելի ուշ դարձել է Հռոմի պապ Պողոս 6-րդ) 1944թ. ձմռանը եկել է իր հոր մոտ և ասել, որ բրիտանական և ամերիկյան հետախուզական ծառայություններից իմացել է, որ նացիստները մշակել են «Սուրբ հորը կալանավորելու ու արտաքսելու» պլան:

Անտոնիո Նոգարան մահացել է 2014թ., և Հռոմի պապին առևանգելու մասին գրությունը հայտնաբերվել է նրա մահից հետո ու տպագրվել միայն Վատիկանի L’Osservatore Romano թերթում:

Նշվում է, որ պլանը երբեք գործի չի դրվել, իսկ Երկրորդ համաշխարհայինից հետո Վատիկանի հոգևորականները օգնել են նացիստներին հեռանալ Հարավային Ամերիկա՝ թույլատրելով օգտվել Վատիկանի և Կարմիր խաչի անձնագրերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս