Բաժիններ՝

«Պահանջո՛ւմ ենք կասեցնել «Զվարթնոցի» մասնակի ապամոնտաժման գործընթացը»

ՀՀ Ազգային Ավիացիոն Միավորումը հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է ռազմական իրավիճակում: Միջազգային հարաբերությունների բարդ և անկանխատեսելի ժամանակաշրջանը լի է բազմաթիվ վտանգներով: Այդ իրադրությունից ելնելով՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանության և արդիականացման անհրաժեշտության մասին:

«Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի հարցով անցկացրել ենք մի շարք քննարկումներ և հավանություն ենք տվել օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակների ժառանգների և «Հայնախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված առաջարկությունների հիման վրա «Զվարթնոց» օդանավակայանի շենքի արդիականացման այն նախագծին, որը հնարավորություն է ապահովում քիչ ներդրումներով օգտագործել համալիրը իր նպատակային նշանակության համաձայն:

Հանրային Խորհրդի կարծիքը անտեսող՝ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի մասնակի ապամոնտաժման որոշումը ակնհայտորեն հակասում է ՀՀ ռազմական դոկտրինայի դրույթներին, որի համաձայն` պետությունը պարտավոր է պահպանել և զարգացնել քաղաքացիական օդանավակայանները ռազմական նշանակության չափանիշներին համապատասխան: Այդ որոշումը վերացնում է շենքի ըստ նպատակային նշանակության  օգտագործումը, ինչը, մեր կարծիքով, դավադրական հարված է հայ ժողովրդի մեջքին` մեր երկրի համար ամենածանր պահին:

 Պահանջո՛ւմ ենք․ կասեցնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի մասնակի ապամոնտաժման գործընթացը և հարուցել քննություն՝ պետական սեփականության դեմ կատարված ոտնձգությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

 ՀՀ Ազգային Ավիացիոն Միավորման Նախագահ  Դմիտրի Աթբաշյան
ՀՀ, ք. Երեւան, 06 հուլիսի, 2016թ. 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031