Բաժիններ՝

Հայաստանը և Վրաստանը առաջ են անցել Ադրբեջանից սոցիալական առաջընթացի վարկանշային աղյուսակում

The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը զեկույց է հրապարակել սոցիալական առաջընթացի վարկանշի մասին:

160 երկրից բաղկացած վարկանշային աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 58-րդ, Հայաստանը՝ 67-րդ, Ադրբեջանը՝ 77-րդ և Իրանը՝ 93-րդ հորիզոնականը:

Առաջատարը Ֆինլանդիան է՝ 90,06 միավորով: Առաջատարների հնգյակում են Կանադան, Դանիան, Ավստրալիան, Շվեյցարիան:

Վարկանշային աղյուսակի հետնապահներն են Չադը, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը:

Վարկանշային աղյուսակը կազմվել է՝ հաշվարկելով ավելի քան 50 գործոն, որոնք միավորված են եղել 3 կատեգորիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031