Վրաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը

Վրաստանի պաշտպանունակության բարձրացման նպատակով ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել օգնության գոյություն ունեցող մեխանիզմները: Այս մասին ասվում է Պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագրում, որը ստորագրել են երկու երկրները: ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է հուշագրի տեքստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության խորացման շրջանակում պլանավորվում է ուշադրություն դարձնել 3 ոլորտների վրա՝ ավելացնել Վրաստանի պաշտպանական պոտենցյալը, համագործակցություն ծավալել ռազմական և անվտանգության ոլորտում, տեղեկատվության փոխանակություն:

«Վրաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մենք ևս մեկ անգամ հաստատում ենք ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, հավատարիմ ենք պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների խորացմանը, մեր վճռականության ամրապնդմանը՝ ուղղված եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի հետագա ինտեգրմանը և Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասված է հուշագրում:

Երկու երկրների ﬕջև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագիրը երեկ Թբիլիսիում ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031