54 անվանում լայն սպառում ունեցող դեղերից 31-ի գները նվազել են 2.5 տոկոսով
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/dex.jpg)
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հուլիսի 6-ի դրությամբ` հունիսի համեմատությամբ, մանրածախ թվով 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերից 31-ի գները նվազել են 2.5 տոկոսով, իսկ 23-ի գները բարձրացել են 2.1 տոկոսով: