Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս գրվեցին հիվանդանոցից
Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնի ընդունարանից:
«Զինվորները հետազոտվել են, ամեն ինչ կարգին է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել, հետևաբար նրանք դուրս են գրվել: Ամեն դեպքում կլինեն ամբուլատոր բուժկենտրոնի աշխատողների հսկողության տակ»,- ասաց բժշկական կենտրոնի աշխատակիցը:
Նշենք, որ զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ հուլիսի 6-ին ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով 14 զինծառայող տեղափոխվել էր Կապանի բժշկական կենտրոն: