Բաժիններ՝

«ԴԱԻՇ-ը դաշույն է՝ խրված մուսուլմանների կուրծքը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել խիստ քննադատությամբ՝ ուղղված ԴԱԻՇ-ի հասցեին, հայտնում է Anadolu գործակալությունը:

Էրդողանի խոսքով՝ վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի Ջիդե և Մեքքա քաղաքներում որոտացած պայթյունները, Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը ցավ են առաջացրել յուրաքանչյուր մուսուլմանի սրտում:

«Ահաբեկչական կազմակերպությունը, որն օգտվում է իսլամի անունից և միաժամանակ, թափում է մուսուլմանների արյունը, այնքան հեռու է գնացել, որ հարձակում է կազմակերպել այն քաղաքում, որտեղ թաղված է մարգարեն ու գտնվում է նրա մզկիթը»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ ԴԱԻՇ կոչվող նախագիծը դաշույն է, որը խրել են մուսուլմանների կուրծքը:

«Նրանք, որոնք այս կամ այն պատճառով, այդ թվում՝ միջկրոնական տարաձայնությունների պատճառով աջակցում են ԴԱԻՇ-ին, նրանց հանցագործությունների համախոհներն են»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս