SOCAR-ը Ադրբեջանում նոր գազաքիմիկական համալիրի շինարարության վրա կծախսի 4 մլրդ դոլար
Ադրբեջանում նոր գազաքիմիական համալիրի շինարարության արժեքը կկազմի մոտավորապես 4 միլիարդ դոլար, ասել է SOCAR-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, հայտնում է Trend-ը:
Նրա խոսքով՝ գազավերամշակող և նավթաքիմիական գործարանների շինարարությունը երկրում նախատեսվում է OGPC համալիրի ստեղծման նախագծի շրջանակում:
Ավելի վաղ SOCAR-ը համալիրի շինարարության նպատակով որպես գործընկերներ պլանավորել էր ներգրավել ճապոնական ընկերությունների:
«Ճապոնական ընկերությունների հետ բանակցություններն անհաջող ընթացան, քանի որ նրանք նախագիծը համարեցին անհրապույր՝ մեծ ծախսերի պատճառով: Ներկայում մենք գնահատում ենք բոլոր առաջարկները, որպեսզի ընտրենք առավել ընդունելին»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: