Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած պատանիների առողջական վիճակը գտնվում է հսկողության ներքո

Հալաբյան փողոցում ապրիլի վերջին տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածներից առավելապես ծանր, բազմակի վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գտնվում է հսկողության ներքո։

Առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո Ռոլանդ Խոջոյանի և Էդգար Գասպարյանի բուժումն իրականացվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ 25 օրվա ընթացքում բուժական լայնածավալ աշխատանքների արդյունքում տղաները, հաղթահարելով ծայրահեղ ծանր վիճակը, հիվանդանոցից դուրս գրվեցին առանց որևէ ֆունկցիայի խանգարման։ Նրանց առողջական վիճակը շարունակում էր մնալ մասնագետների հսկողության ներքո։

13620372_1766408480266940_7972995718036172328_n

13615480_1766407833600338_4294550490340280121_n

Տեսանյութեր

Լրահոս