Բաժիններ՝

Չավուշօղլուն հերքել է Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, սակայն այդ նպատակով «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չի գնում:
Ավելի վաղ թուրքական TRT հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է՝ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան:

«Ես նկատի չեմ ունեցել դա (թույլատրել Ռուսաստանին օգտագործել ավիաբազան): Մենք պատրաստ ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ցանկացած համագործակցության, որպես օրինակ եմ բերել «Ինջիրլիքը»:

Մենք կհամագործակցենք Ռուսաստանի հետ, սակայն «Ինջիրլիքի» մատչումը տրամադրելն անհնար է»,- բացատրել է Չավուշօղլուն լրագրողներին Թուրքիայի կառավարության նիստից հետո:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղեկությունը, հայտնել էր, թե պաշտոնական բանակցություններ Թուրքիայի հետ Ռուսաստանին «Ինջիրլիք» բազային մատչում տրամադրելու շուրջ դեռ չեն ընթանում, և որ Մոսկվան կուսումնասիրի ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունը քաղաքական և ռազմական պլանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս