Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների գործով առաջին նիստի օրը հայտնի է
Սյունիքի մարպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով առաջին դատական նիստի օր է նշանակվել: Քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գորխը քննելու է դատավոր Անդրանիկ Մնացականյանը:
Նշենք, որ այս քրեական գործով այժմ երկու ամբաստանյալ կա՝ Գարեն Աթաջանյան և Հենրիկ Ավագյան: Երկուսն էլ տևական ժամանակ անազատության մեջ էին. օրեր առաջ դատարանը փոխել է Գարեն Աթաջանյանի խափանման միջոցը և կարգադրել անհապաղ ազատ արձակել նրան: