Բաժիններ՝

Հազարավոր սատկած ձկներ Հրազդան գետում

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։ Մինչև մեր տեղ հասնելը ձկների մի մասին գետը քշել տարել էր ու թռչուններն էլ կերել էին, բայց տեսարանը ամեն դեպքում աղետալի էր։ Ականատեսների վկայությամբ հազարավոր սատկած ձկներ են եղել գետի այդ հատվածում, որոնց մի մասն էլ հենց արձանագրեց մեր տեսախցիկը։

6-1024x683

Վերջին մի քանի տարիների ընթացքում այսպիսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել Հրազդան գետի տարբեր հատվածներում, սակայն այդպես էլ հստակ չեն պարզվել ձկների զանգվածային սատկելու իրական պատճառներն ու ոչ մեկը չի պատժվել դրա համար։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած արտանետումների արդյունքում ջրի աղտոտումից, վերջացրած էլեկտրական հոսանքի կամ քլորի կիրառմամբ ձկների որսից։

1-1024x683

Ահազանգը փոխանցվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն այն ակնկալիքով, որ միջոցներ կձեռնարկվեն պատճառները պարզելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Մենք վերցրել ենք սատկած ձկների նմուշներ, որոնք կփոխանցենք համապատասխան մասնագետներին՝ այլընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար։

3-1024x683

2-1024x683

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս