![](/banners/BeFunky-design.jpg)
«Ֆրանսիայի հավաքականը չափազանց ուժեղ էր Իսլանդիայի համար»
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Eidur-Gudjohnsen.jpg)
Իսլանդիայի հավաքականի հարձակվող Էյդուր Գուդյոնսենը Եվրո-216-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետ (2:5) կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով:
«Իսլանդիայի հավաքականը Եվրո-2016-ում երազանքով էր ապրում: Բայց բոլոր երազանքներն ինչ-որ ժամանակ ավարտվում են: Ֆրանսիան չափազանց ուժեղ էր մեզ համար»,- գրել է Գուդյոնսենն իր թվիթերում:
Իսլանդիան ավարտվեց ելույթները Եվրո-2016-ում: Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կխաղա Գերմանիայի հետ: Մյուս կիսաեզրափակչում հուլիսի 6-ին կհանդիպեն Պորտուգալիան և Ուելսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը