Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպման մեջ ադրբեջանցի է կասկածվում
Հրապարակվել է Ստամբուլում ձերբակալված ադրբեջանցու անունը, որը կասկածվում է Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ահաբեկչության կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ: Այս մասին այսօր հայտնում է Haberturk-ը:
Նրա անունը Էլչին Բ. է, հայտնում է թերթը:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Թուրքիայում ձերբակալվել է 13 օտարերկրացի, որոնք կասկածվում են օդանավակայանի ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով սպանվել է 45 մարդ:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունն իրականացրել է ԴԱԻՇ-ը: