Ինքնասպանություն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտ
Հուլիսի 4-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակա բարձրահարկ շենքերից մեկի բակում, քաղաքացի է ընկած անգիտակից և անշարժ վիճակում:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 05.20-ին թիվ 126/2 շենքի բակում հայտնաբերվել է բնակչուհի Լ. Վ.-ի (ծնվ. 1948թ) դին: