Բաժիններ՝

Նեյմարը հայտարարել է «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման մասին

Ֆլորենտինո Պերեսն այդպես էլ չստացավ 24-ամյա հարձակվողին:

«Երջանիկ եմ հայտարարել, որ երազանքը շարունակվելու է իրական կյանքում: Առա՛ջ, Բարսա, առա՛ջ, Կատալոնիա»,- գրել է Նեյմարը:

Հինգշաբթի «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել էր, որ պայմանագիրը Նեյմարի հետ պաշտոնապես կերկարաձգվի մոտ օրերը:

Սպասվում է, որ Նեյմարի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021թ.:

Բրազիլացին «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Նախորդ մրցաշրջանի 49 խաղերում նա խփել է 31 գնդակ և օգնել է կատալոնացիներին հաղթել առաջնությունը և Իսպանիայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031