Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն Սերբիայի հետ բանակցություններ կսկսի առևտրական ռեժիմի միասնականացման շուրջ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Այսօր որոշում Է ընդունվել Սերբիայի Հանրապետության հետ բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների կողմից այդ երկրի հետ առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ»,-ասել Է Սարգսյանը
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսի 31-ին Աստանայում կայացած նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԵՏԲԽ-ի ընդլայնված կազմով նիստում, Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին հրավիրել Է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում:

«Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի ձեզ հրավիրել մեր հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում»,-ասել Է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս