«Դուք Հանրային հեռուստաընկերություն չեք նայում». Ռուբեն Ջաղինյանը՝ լրագրողին
«Ես կարծում եմ, որ Դուք Հանրային հեռուստաընկերություն վերջերս չեք նայել»,- այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է արվում՝ Հանրային հեռուստատեսությամբ ընդդիմադիր գործիչներին ավելի շատ հարթակ տրամադրելու ուղղությամբ, ասաց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Ըստ նրա՝ Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ կամաց-կամաց փոփոխվում է դեպի լավը: Հարցին, այսինքն՝ ընդունո՞ւմ եք, որ վատ է եղել, Ռ. Ջաղինյանը պատասխանեց՝ ոչ, ուղղակի ավելի լավանում է. «Հանրային հեռուստատեսությունում փոփոխություն է կատարվում, կարծում եմ՝ բոլորն էլ կան եթերում, չեմ կիսում Ձեր կարծիքը, որ չկան: Եթե ուշադիր լինեք՝ բոլորն էլ կան»:
Նա համաձայնեց այն դիտարկման հետ, որ ազատության սահմանը Հանրային հեռուստաընկերությունում մեծանում է, սակայն չհամաձայնեց, որ դա պայմանավորված է առաջիկա ընտրություններով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: