«Դիրքերում գիշերային և ցերակային ջերմատեսիլ սարքեր են տեղադրվում». Սեյրան Օհանյան

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Արցախի պաշտպանության բանակը հագեցվում է տեխնիկական միջոցներով: «Գիշերային և ցերեկային, է ջերմատեսիլ համապատասխան սարքավորումներ են տեղադրվում, որ մարտական հերթապահության ժամանակ խնդիրների կատարումն ավելի հստակ լինի»,- ասաց Օհանյանը:

Նաև հավելեց. «Ստորաբաժանումներն իրենց ամենօրյա գործունեությամբ կատարելագործում են իրենց մարտական ունակությունները և կարողությունները մեր երկրի պաշտպանությունն իրականացնելու համար: Սա հատկապես կարևոր է Արցախյան հատվածում, իսկ այնտեղ պաշտպանության բանակը՝ որպես կատարյալ զորամիավորում, իր առջև դրված խնդիրը կատարում է»:

Տեսանյութեր

Լրահոս