«Սևան» ՔԿ-ում հայտնաբերվել է աղավնի` ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ մայիսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: