Բաժիններ՝

«Սահմանին իրավիճակը վերջին երկու տարվա ընթացքում ամենահանգիստն է». Դավիթ Բաբայան

Վերջին երկու տարվա կտրվածքով այս օրերին սահմանին իրավիճակն անհամեմատելիորեն հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավ իթ Բաբայանը:

«Իրավիճակը սահմանին նորմալ է, իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե մենք փորձենք համեմատել քառօրյա պատերազմի օրերի հետ, անհամեմատելի է, քանի որ այն եղել է լայնածավալ պատերազմ: 2014 թվականից սկսած` իրավիճակը շատ ավելի հանգիստ է այսօր»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ կրակոցներ, զինադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են, բայց դրանք քանակական ու որակական առումով անհամեմատելի են այն իրավիճակի հետ, որն առկա է եղել վերջի երկու տարվա ընթացքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս