Բաժիններ՝

Ճապոնիայում երկու սեխ են վաճառել ռեկորդային 27 000 դոլարով

Մայիսի 26-ին Ճապոնիայում հռչակավոր «յուբարի» տեսակի երկու սեխ են վաճառել պատմության մեջ չտեսնված գումարով՝ 3 միլիոն իենով (ավելի քան 27 000 դոլարով): Դա դարձել է այն աճուրդի արդյունքը, որը կայացել է Սապորո քաղաքի՝ երկրի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոյի վարչական կենտրոնի գլխավոր շուկայում: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2008 թվականին եւ կազմել էր 2,5 միլիոն իեն՝ ավելի քան 22,7 հազար դոլար ընթացիկ փոխարժեքով:

Ռեկորդակիր սեխերը ձեռք է բերել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւմուտքի Ամագասակի քաղաքի գերշուկայի սեփականատերը: Նա մտադիր է նախ դրանցով զարդարել իր խանութի ցուցափեղկը, իսկ այնուհետեւ հանել ինտերնետ-աճուրդի:

Ճապոնիայում կանոնավոր կերպով անցկացվում են նրբընտիր տեսակների թանկարժեք մրգերի եւ բանջարեղենի աճուրդներ: Անցյալ տարի, օրինակ՝ մանգոյի երկու պտուղներ՝ Միյաձակիի հարավային պրեֆեկտուրայի տնկադաշտերից վաճառել են 2500 դոլարով: Այդպիսի պատկառելի գումարներ սովորաբար վճարում են խանութների տերերը, որոնք մրգերը ցուցադրում են գովազդային նպատակով՝ որպես պատկառանք ներշնչող հաստատության խորհրդանիշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս