Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշումը կարող է կայացվել մոտակա շաբաթներին. Տուսկ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն սպասում է, որ հակառուսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը կարող է ընդունվել հաջորդող մի քանի շաբաթվա ընթացքում, հայտնում է RIA Novosti-ն:
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ երբ խոսքը Եվրամիության մասին է, մենք պատրաստ ենք շարունակել մեր (հակառուսական) պատժամիջոցները: Ես վստահ եմ, որ սկզբունքորեն, մեզ հատուկ քննարկումներ անհրաժեշտ չեն լինի հունիսին՝ ղեկավարների հանդիպման ժամանակ: Ես միանգամայն վստահ եմ, որ մենք որոշում կկայացնենք հաջորդող երկու կամ երեք շաբաթվա ընթացքում՝ առանց լայնամասշտաբ քննարկումների»,- ասել է Տուսկը:
ԵՄ գործող պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ սպառվում են հուլիսի վերջին, դրանց ճակատագիրը ԵՄ-ն կքննարկի հունիսին:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր պատժամիջոցների հնարավոր երկարաձգման մասին ու նշել, որ Եվրամիությունը չի քննարկելու դրանց ուժեղացման հարցը: