Բաժիններ՝

Ահաբեկչություն թուրք-սիրիական սահմանին. կա 4 զոհ

Սիրիայի Ազզզազ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 4 մարդ սպանվել է, կան վիրավորներ, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ պայթուցիկով լի մեքենան պայթել է Թուրքիայի հետ սահմանային անցակետից ոչ հեռու՝ Հալեպ նահանգի հյուսիսում:

Աազազ քաղաքը գերազանցապես գտնվում է «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ու դրա դաշնակից խմբավորումների վերահսկողության ներքո:
Սիրիացի զինվորականները բազմիցս հայտնել են, որ ահաբեկիչները անցակետն օգտագործում են Թուրքիայից զենք ստանալու համար, իսկ Աազազում ահաբեկիչները բաշխում են ստացված զինամթերքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս