«Գնացեք՝ Մանվել Գրիգորյանից հարցրեք, թե որտեղից է հարստացել». Ռուստամ Գասպարյան
«Կամավորները շատ-շատ են օգնել սահմանում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ազատամարտիկ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Ռուստամ Գասպարյանը:
Խոսելով այն տեղեկությունների մասին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը գնացել է սահման «թալանով» զբաղվելու համար, Ռ. Գասպարյանն ասաց. «Ես թալանը չեմ տեսել, ոչ մի բան չեմ կարող ասել»:
Հարցին, թե Մ. Գրիգորյանը կարո՞ղ էր այդքան հարստանալ այնտեղ՝ Ռ. Գասպարյանն այսպես արձագանքեց. «Լավ էլի, ինձ սահմանից եք հարց տալիս, հետո Մանվել Գարիգորյանի հարստության մասին եք հարցնո՞ւմ: Գնացեք այդ ամենն իրենից հարցրեք, թե որտեղից է հարստացել: Ես չգիտեմ՝ ինչպես է հարստացել»: