Բաժիններ՝

Պատգամավորները հարցեր չուղղեցին մարզպետներին

ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման
հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումները, ի տարբերություն նախորդ տարիների, ընթացան շատ հանդարտ ու արագացված կարգով ավարտվեցին:

Մարզպետները հերթով զեկուցեցին կատարված ծախսերի մասին: Պատգամավորների կողմից հարցեր չհնչեցին, նույնիսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ոչ մի հարց չեղավ: Ըստ էության` պատգամավոր էլ գրեթե ներկա չէր, նիստին մասնակցում էր միայն ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, մի պահ երևացին նաև ՀՀԿ-ականներ Խոսրով Հարությունյանը, Մնացական Մնացականյանն ու Վահրամ Մկրտչյանը: Ընդդիմությունից ոչ ոք չկար:

Պատգամավորների այս պասիվությունն ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նույնպես տարօրինակ համարեց՝ նշելով, որ նախկինում բուռն քննարկումներ էին ծավալվում: Նա չհամաձայնեց, որ պատգամավորները հիասթափվել են այս քննարկումներից, և ենթադրեց, որ գուցե նախընտրական տրամադրություններն են պատճառը, որ պատգամավորներին չի հետաքրքրում մարզպետարանների ծախսերը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս