Վիկտոր Խրիստենկոն գլխավորել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ: Այս մասին  տեղեկացնում է Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի՝ «Աթամեքեն»-ի վարչության նախագահ Աբլայ Միրզահմետովը:

«Այսօր կայացել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի նախագահության երկրորդ նիստը, որտեղ որոշում է ընդունվել սահմանել Խորհրդի նախագահի պաշտոն: Այդ պաշտոնում չորս տարի ժամկետով ընտրվել է Վիկտոր Բորիսի Խրիստենկոն»,- ասել է նա:

ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի մայիսին՝ Աստանայի ութերորդ տնտեսական համաժողովի արդյունքներով:

Որպես Գործարար խորհրդի հիմնադիրներ են հանդես եկել Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Աթամեքեն»-ը, Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը, Բելառուսի «Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի համադաշնություն» ոչ առեւտրային կազմակերպությունների միությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի (գործատուների) միությունը, Ղրղզստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը:

Խրիստենկոն դարձել է Գործարար խորհրդի առաջին նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս