Մերկելը բացառել է հուլիսի 1-ից Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկումը
Թուրքիայի և Եվրամիության միջև առանց վիզային ռեժիմը ուժի մեջ չի մտնի հուլիսի 1-ից: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է euroline.ge-ն:
«Ես հստակ հայտարարել եմ, որ վիզային ռեժիմի թուլացման ուղին կախված է 72 կետի համաձայնեցումից: Վիզային ռեժիմի թուլացման համար հարկավոր է իրականացնել այդ 72 կետը»,- հայտարարել է Անգելա Մերկելը:
Գերմանացի կանցլերը նշել է, որ հանդիպման ժամանակ Էրդողանը գրեթե հաստատել է, որ հրաժարվում է երկրի հակաահաբեկչական օրենքում փոփոխություններ կատարել: