ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է
Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։
Մասնավորապես պոկվել են շենքի հյուսիս-արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։
Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ։