Բաժիններ՝

«Երբ շաքարը մի հոգի է ներկրում, դա չեղավ ապօրինի». Արմեն Ալավերդյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հրաժարվեց մեկնաբանել` կա՞ Հայաստանում «ապօրինի մենաշնորհ», թե՞ ոչ: «Ի՞նչ է նշանակում ապօրինի մենաշնորհ»,- հարցին հարցով պատասխանեց Ա.Ալավերդյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետն է խոսել ապօրինի մենաշնորհների մասին, Ա.Ալավերդյանը պատասխանեց, թե կառավարության ծրագրում էլ կա մենաշնորհների մասին, բայց «ապօրինի» հասկացությունն իրեն ծանոթ չէ: Նա նշեց, որ մենաշնորհների մասին տեղեկատություն ստանալու համար վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, բազմաթիվ աղբյուրներից է օգտվում:

«Երբ շաքարը մի հոգի է ներկրում, դա չեղավ ապօրինի: Կոնկրետ շաքար արտադրական նպատակներով ներկրում են տասնյակ կազմակերպություններ: Քաղցրավենիքի բոլոր խոշոր արտադրողները իրենք են ներմուծում: Մանրածախ վաճառքի համար ներկրողի դեպքում ինձ ավելի շատ հետաքրքում է նրա վճարած հարկերը: Իսկ այդ որակումներին գնահատական պետք է տա համապատասխան հանձնաժողովը»,- ասաց Ալավերդյանը:

Շուկայում մյուս ներկրողների համար արհեստական խոչընդոտների առկայության մասին ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ մենաշնորհ ասածը կամ շուկայում մեծ դիրք գրավելը նշանակում է, որ որևէ ապրանքատեսակի գծով մեկ կամ մի քանի տնտեսվարողներ ավելի շատ են ներմուծում կամ արտադրում, քան մյուսները և այստեղ իրենք շահավետ դիրք են գրավում և գների վրա ազդելու ու հավելյալ երկամուտներ ստանալու հնարավորություն են ունենում: «Ռուսառմօյլ» ընկերության կողմից դիզվառելիք ներկրելու խոչընդոտների վերաբերյալ Ալավերդյանը նշեց, որ որևէ տեսանյութ չի տեսել և հավելեց, որ դիզվառելիքը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, իսկ այդ ընկերությունը ներմուծել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս