Իտալիայի գավաթի եզրափակչից առաջ «Յուվենթուսի» և «Միլանի» ֆուտբոլիստները հանդիպել են Հռոմի պապի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/papa-003.jpg)
Իտալիայի գավաթի նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանում ընդունել է «Միլանի» և «Յուվենթուսի» ֆուտբոլիստներին:
Ֆուտբոլիստների, մարզիչների և երկու թիմերի ղեկավարների հետ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Սերիա Ա-ի նախագահ Մաուրիցիո Բերետան:
Հռոմի պապը ճառով դիմել է թիմերին:
«Յուվենթուս»-«Միլան» խաղը տեղի կունենա մայիսի 21-ին, Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը