Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը բարձրացել է 4-6 աստիճանով, իսկ մայիսի 23-25-ին կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան. tert.am

Հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնը կորցրել է իր ուժը, որի հետևանքով կրճատվել է տեղումների ինտենսիվությունը և տարածական ընդգրկվածությունը. Tert.am-ին այս մասին ասել ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայիսի 23-25-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, ինչի հետևանքով երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին կրկին բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ըստ նրա, օդի ջերմաստիճանը երեկ բարձրացել է 4-6 աստիճանով և առաջիկա հինգ օրերի ընթացքում կմնա գրեթե անփոփոխ՝ Երևանում գիշերը տատանվելով +12…+14, ցերեկը +27…+29 աստիճանի սահմաններում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս