Բաժիններ՝

Մամեդյարովն ու Հառլեմ Դեզիրը քննարկել են ԼՂ-ի հակամարտության լուծման ուղղությամբ հետագա քայլերը

Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրն այսօր ընդունել է Փարիզում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերականգնման հետագա քայլերը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Մամեդյարովն ու Դեզիրն աշխատանքային ճաշի ընթացքում կարծիքներ են փոխանակել մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցով  կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ, կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը՝ հակամարտության քաղաքական վերջնական լուծման հասնելու համար:
Կողմերը քննարկվել են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները: Ֆրանսիան խոստացել է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս