«Ես հայ եմ, հարցեր կա՞ն». սիրիահայն այսպիսի գրությամբ արտադրանքով է ներկայացել ցուցահանդեսին
Սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն աջակցելու նպատակով այսօր Մերգելյան ինստիտուտում մեկնարկել է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» (ՏՀՇ) բիզնես ֆորումը, որի նպատակն է խթանել սիրիահայերի շրջանում ձեռներեցությունն ու մասնագիտական կողմնորոշումը: Միջոցառումը սիրիահայերին հնարավորություն կընձեռնի հաստատել կապեր, բարելավել և հզորացնել իրենց կարողությունները:
Ֆորումի շրջանակներում բացվել է ցուցահանդես, որտեղ սիրիահայերի հիմնած ավելի քան 70 ձեռնարկություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները:
Զարդեր և աքսեսուարներ պատրաստող սիրիահայ գործարարը նաև այսպիսի գրությամբ արտադրանքով է ներկայացել ցուցահանդեսին. «Ես հայ եմ, հարցեր կա՞»: