Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել՝ ներկրումների հետ կապված

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց փաստաթուղթ կազմել, որտեղ կներկայացվեն ներկրումներ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ըստ նրա՝ գործարարներին պետք է հասանելի լինի, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր ներկրումներ իրականացնելու համար, նաև՝ որպեսզի մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չլինեն:

Վարչապետը ՊԵԿ-ին էլ հանձնարարեց ստեղծել հարկային և մաքսային հավասար պայմաններ ներկրողների համար: Նա նշեց, որ անհրաժեշտ է ականջալուր լինել բոլոր հայտարարություններին, արագ լուծումներ տալ, եթե դրանք համապատասխանում են օրենքի պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031