Ժնևի աճուրդում 57,6 մլն դոլարով վաճառվել է ամենաթանկ ադամանդը
«Երկնագույն Օպենհեյմեր» ադամանդը վաճառվել է Ժնևի Christie’s աճուրդում 56,8 միլիոն շվեյցարական ֆրանկով (57,6 միլիոն դոլար), հայտնում է Reuters-ը:
Արդյունքում՝ «Երկնագույն Օպենհեյմերը» դարձել է ամենաթանկ թանկարժեք քարը, որը երբևէ վաճառվել է աճուրդում:
Թանկարժեք քարը գնելու իրավունքի համար մոտ 20 րոպե պայքարել է աճուրդի երկու մասնակից: Գնորդի անունը հայտնի չէ:
«Երկնագույն Օպենհեյմերը» կշռում է 14,62 կարատ: Այն ավելի վաղ պատկանել է Ֆիլիպ Օպենհեյմերին, ով վերահսկում էր Լոնդոնի Diamond Syndicate կարտելը:
Նախորդ ռեկորդը պատկանել է «Երկնագույն լուսին» քարին: Այն անցած տարվա նոյեմբերին վաճառվել էր Sotheby’s աճուրդում 48,6 մլն շվեյցարական ֆրանկով: