Հանրային ծառայությունների հանձնաժողովն իրականացրել է գազամատակարարման սակագների հաշվարկները
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/gaz.jpg)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի սակագների վերանայման հայտերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է գազամատակարարման համակարգի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Մայիսի 20-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ՀԾԿՀ խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ:
Սակագների հաշվարկներն` այստեղ: