«ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու համար ոչ թե հրաժարական են ներկայացնում, այլ հայտնվում են բանտում». Զախարովան մեկնաբանել է Չավուշօղլուի՝ հրաժարական տալու մասին հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հարկ է, որ հրաժարական ներկայացներ այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայում խոցեցին ռուսական ռմբակոծիչը, կարծում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե ապացուցվի Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ:

«Հրաժարական հարկավոր էր ներկայացնել այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը: Իսկ ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալ համար ոչ թե հրաժարական են ներկայացնում, այլ հայտնվում են բանտում»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում:

Նախօրեին Չավուշօղլուն Վիեննայում մասնակցել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի աշխատանքներին, որտեղ խիստ դժգոհություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների վերաբերյալ, թե Անկարան աջակցում է ԴԱԻՇ-ին:
«Դուք, պարոն Լավրով, լուրջ դիվանագետ եք ու այս նիստի ամենափորձառու մասնակիցներից մեկը: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դուք չպետք է լուրջ ընդունեիք նման կարգի հորինվածքները:

Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցություն ցուցաբերելու թեկուզ մեկ ապացույց, ապա ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս