Բաժիններ՝

«Ինչո՞ւ, փոխնախարարը մանր չինովնի՞կ է՝ ըստ ձեզ». Ֆինանսների փոխնախարար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ֆինանսական որոշ կրճատումների վերաբերյալ տված հանձնարարականների աշխատանքները սկսվել են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հիմա գտնվում ենք մի փուլում, որում որոշակի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն են վերցնում բոլոր նախարարություններից. «Ծախսերի կրճատման որոշակի մոտեցումներ կան, այժմ վաղ է կրճատումների մասին բացատրել ու խոսել, վաղն ավելի մանրամասն կներկայացնենք ու տեղեկություն կտանք»:

Դիտարկմանը, թե՝ ասում են՝ ծառայողական մեքենաները, բիզնես կլասով չվերթերը պետք է կրճատեն, դա մանր չինովնիկների՞ն է վերաբերելու, թե՞ խոշորներին ևս, փոխնախարարը պատասխանեց, որ նախ՝ պետք է առանձնացնենք՝ ո՞րն է մանր չինովնիկը, ո՞րը՝ խոշորը:

Լրագրողը հստակեցրեց, որ խոսքը, օրինակ, փոխնախարարների մասին է, որին Պ. Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ինչո՞ւ, փոխնախարարը մանր չինովնի՞կ է՝ ըստ ձեզ: Մանր չինովնիկները կարծես չունեն մեքենաներ: Մանր չինովնիկ են համարվում առաջատար կամ գլխավոր մասնագետները, որոնք մեքենաներ չունեն: Կրճատումները կատարվելու են փուլերով, սկզբնական փուլում հիմնական շեշտադրումը կատարվելու է այն ոլորտների մեքենաների վրա, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս